Կենսաթոշակային բարեփոխումների առումով ՀՀ քաղաքացիների դժգոհությունը կապված է համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունից. փորձագետ
22.11.2013,
18:09
Կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ՀՀ քաղաքացիների դժգոհությունը կապված է ընդհանուր առմամբ համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունից, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ՀՀ քաղաքացիների դժգոհությունը կապված է ընդհանուր առմամբ համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունից, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնեն Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացիներ։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։
Հայ հասարակության մեջ համակարգի պարտադիր բաղադրիչի ներմուծման հետ կապված անվստահության ալիք է բարձրացել։
«Կուտակային համակարգին անցնելու կապակցությամբ դժգոհություն հայտնող մարդիկ պարզապես վստահ չեն, որ տարիներ անց երկրում կայուն դրություն կլինի, և իրենք կկարողանան ստանալ իրենց միջոցները, որոնք կուտակել են հիմնադրամներում»,– ասաց Մանասերյանը։
Նա նշեց նաև, որ քանի դեռ հասարակության մեջ կենսաթոշակային համակարգի և հիմնադրամների նկատմամբ վստահություն չձևավորվի, դժգոհությունների ալիքը կշարունակվի։
«Վստահության հնարավոր չէ հասնել ստիպողաբար։ Իհարկե, օրենքն արդեն կա, սակայն պետք է հիշել, որ հենց հասարակությունն է օրենքներ ստեղծում։ Եթե մարդիկ հրաժարվեն կուտակել իրենց միջոցները, ապա տվյալ նախագիծը արդյունավետ չի լինի»,– պարզաբանեց Մանասերյանը։
Միաժամանակ Մանասերյանը նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգն առաջավոր մոդել է, որը կիրառվում է շատ երկրներում;
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից։ Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ կփոխանցի պետությունը։–0– -