Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանը զգալիորեն գերազանցում է Մաքսային միության երկրներին` կոռուպցիայի ընկալման մակարդակով. Transparency International

03.12.2013, 16:01
Հայաստանը զգալիորեն գերազանցում է Մաքսային միության երկրներին` կոռուպցիայի ընկալման մակարդակով, երեքշաբթի լրագրողներին ասաց «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Հայաստանը զգալիորեն գերազանցում է Մաքսային միության երկրներին` կոռուպցիայի ընկալման մակարդակով. Transparency International
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը զգալիորեն գերազանցում է Մաքսային միության երկրներին` կոռուպցիայի ընկալման մակարդակով, երեքշաբթի լրագրողներին ասաց «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։

Ըստ նրա` Transparency International 2013–ի կոռուպցիայի ընկալման ցուցիչի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 94–րդ տեղը  (36 միավոր), այն ժամանակ, երբ ՄՄ մյուս երկրները զգալիորեն զիջում են նրան` Բելառուսը (123–րդ տեղ` 29 միավոր), Ռուսաստանը (127–րդ տեղ` 28 միավոր) և Ղազախստանը (140–րդ տեղ` 26 միավոր)։

Հոկտանյանը նշեց, որ չնայած Հայաստանը զիջում է Թուրքիային և Վրաստանին  (համապատասխանաբար`50 և 49 միավոր կա 53–րդ և 55–րդ տեղեր), սակայն առաջ է տարածաշրջանի մյուս երկրներից` Ադրբեջան (127–րդ տեղ` 28 միավոր) և Իրան (144–րդ տեղ` 25 միավոր)։

«Ընդհանուր առմամբ Հայաստանի ցուցանիշը վատը չէ, սակայն այն չպետք է չափազանց ոգևորի, քանի որ իրավիճակը դեռ բարդ է և միայն հաջորդ տարիներին նման միտումների շարունակման դեպքում հնարավոր կլինի խոսել կոնկրետ առաջընթացների մասին»,– ասաց Հոկտանյանը։

Transparency International-ն իր ինդեքսը կազմում է 1995 թվականից՝ տեղաբաշխելով երկրները պետական հատվածում կոռուպցիայի տարածման աստիճանով:

Երկրին տրվող ինդեքսը նշում է պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը և հաշվարկվում է 0-100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բարձր կոռուպցիա ունեցող, իսկ 100-ը՝ երկրում կոռումպացվածության բացակայություն:

Վարկանիշը կազմելիս` Transparency International-ի կողմից դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր ձևերը, ներառյալ` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պաշտոնյաների մասնակցությունը պետական պատվերների կատարումից ստացված շահույթի բաշխմանը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսում: Գնահատվում է նաև կառավարության կողմից տարվող հակակոռուպցիոն քայլերի արդյունավետությունը: -0-