Տուլայի ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին կտրամադրվի դրամական փոխհատուցում
10.11.2015,
15:43
Տուլայի ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 մլն 500 հազար ՀՀ դրամ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքը:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տուլայի ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 մլն 500 հազար ՀՀ դրամ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքը:
Երեքշաբթի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել Տուլայի ՃՏՊ-ի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ներկայացվել է վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ նախագծի նախատեսվում է. «վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ,ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ»։
Հաղորդագրության համաձայն, որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկա նիստում։ Գումարը տուժածներին կտրամադրվի ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։
Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալվել է։ –0–