Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Թուրքիան Հայաստան ներկրվող ապրանքների բարձր ռիսկայնության երկրների ցուցակում է. Բախչագուլյան

16.10.2013, 19:36
Թուրքիան Հայաստան ներկրվող ապրանքների բարձր ռիսկայնության երկրների ցուցակում է, հայտարարեց Հայաստանի սննդամթերքի պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը։
Թուրքիան Հայաստան ներկրվող ապրանքների բարձր ռիսկայնության երկրների ցուցակում է. Բախչագուլյան
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիան Հայաստան ներկրվող ապրանքների բարձր ռիսկայնության երկրների ցուցակում է, հայտարարեց Հայաստանի սննդամթերքի պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը։

«Թուրքական ապրանքները Հայաստան են ներկրվում բացառապես լաբորատոր փորձաքննության հիման վրա»,– չորեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։

Վերջին շրջանում Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները հայտարարեցին, որ Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքներն անհայտ ծագում ունեն և կարող են սպառնալ բնակչության առողջությանը։ Խոսքը հիմնականում բուսական ծագման մթերքի մասին է։

Բախչագուլյանը հայտնեց, որ ներկայում Հայաստանի հսկիչ անցակետերում գործում  է վերահսկողության նոր համակարգ, որն արգելում է ապրանքի ներկրումը Հայաստան առանց ուղեկցող փաստաթղթերի, մինչդեռ նախկինում բեռների ներկրման համար բավարար էր միայն լաբորատոր փորձաքննության եզրակացությունը։

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստան ոչ միայն Թուրքիայից, այլ նաև ուրիշ երկրներից ներկրվող գյուղատնտեսական ապրանքներն անցնում են նիտրատների պարունակության վերաբերյալ խիստ մաքսային վերահսկողություն։

Նա միաժամանակ ավելացրեց, որ բուսական ծագման ապրանքները վերաբերում են ցածր ռիսկի ապրանքների շարքին։

Ազգային վիճակագրական տվյալների համաձայն, Թուրքիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականի հունվար–օգոստոսին կազմել է 125.9 մլն դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0.5 տոկոսով։ -0-