Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ. Սուրենյան

16.04.2019, 14:46
Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։
Վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, հանրապետության տարածքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ։-0-