Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Վարչապետը կարևորել է ՏՀՏ ոլորտի որակական փոփոխություններին միտված ծրագրերը

08.11.2016, 19:41
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները։
Վարչապետը կարևորել է ՏՀՏ ոլորտի որակական փոփոխություններին միտված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:

Վարչապետը լսել է ներկայացված առաջարկները և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սեղմ ժամկետում քննարկել դրանք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, մշակել միջոցառումների ծրագիր: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան և կնպաստեն ոլորտի աշխուժացմանը:

«Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք: Նախ և առաջ, հաշվի առնելով զուտ բազիսային հնարավորությունները, երկրորդ՝ ժամանակակից և գիտակից կադրերը, երրորդը, չորրորդը նույնպես այդ պնդումների շուրջ են: Եթե դուք սպասում եք, որ մենք՝ չինովնիկներս, այս ոլորտում հեղափոխություն անենք, մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք: Բայց որպեսզի կարողանանք աշխատող մարդուն, շահույթի ձգտող մարդուն ոգևորել, մեր բոլոր սուբսիդիաները պետք է ուղղենք հաջողակին: Ես ուզում եմ ձեզնից ծրագրեր՝ ինչպես անենք, որպեսզի ոլորտը փոխենք», - նշել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի առաջնահերթ խնդիրներին և, մասնավորապես, հատկանշել մասնագետների պահանջարկի հարցի լուծումը: Արձագանքելով հանրակրթական դպրոցներում ինժեներական կրթական համակարգ ներդնելու առաջարկին՝ վարչապետը նշել է, որ երկարաժամկետ կտրվածքով դպրոցից սկսելը ճիշտ է և հեռանկարային, բայց այսօր արագ արդյունքի հասնելու համար կարճաժամկետ և առարկայական ծրագրեր են անհրաժեշտ:

 Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր:– 0–