Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Վատ եղանակի պատճառով ութ չվերթ է ուշանում «Զվարթնոց» օդանավակայանում

21.12.2017, 13:32
«Զվարթնոց» օդանավակայանում ութ չվերթ է ուշանում վատ եղանակի պատճառով։
Վատ եղանակի պատճառով ութ չվերթ է ուշանում «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վատ եղանակի պատճառով ութ չվերթ է ուշանում «Զվարթնոց» օդանավակայանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

Հայաստանի մարզերից շատերում այսօր գրանցվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով, իսկ Երևանում մառախլապատ եղանակ է։

«Մասնավորապես ուշանում են «Աէրոֆլոտ», QatarAirways ավիաընկերությունների իրականացրած չվերթերը», – նշեց Աբրահամյանը։

Ուշանում են նաև Մոսկվայից (2 չվերթ), Դուբայից (3 չվերթ), Սարատովից, Շարմ էլ Շեյխից և Դոհայից Երևանի իրականացվող չվերթերը։–0–