Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Վեոլիա Ջուր» ընկերությունը բացատրել է Երևանի երկու վարչական շրջաններում 36-ժամյա ջրանջատման պատճառը

25.09.2019, 19:04
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել Երևանի որոշ տարածքներում ջրանջատման պատճառների վերաբերյալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը բացատրել է Երևանի երկու վարչական շրջաններում 36-ժամյա ջրանջատման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել Երևանի որոշ տարածքներում ջրանջատման պատճառների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

«Այսօր առավոտից Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների զգալի մասում, ինչպես նաև հարակից Զովունի, Փարաքար, Թաիրով, Արգավանդ, Գեղանիստ ու Ազատաշեն գյուղերում ջուր չկա: Պատճառը մայրաքաղաքի Բաբաջանյան-Չաուշի փողոցներ հատվածում նոր մայրուղու կառուցումն է, որի ավարտին Ադմիրալ Իսակովի պողոտան այս շրջանցիկ ճանապարհով կմիանա Աշտարակի խճուղուն: Մի խոսքով, գործը համապետական նշանակության է, հետևաբար, ներգրավված կազմակերպությունները պարտավոր են առաջացող խնդիրներին հնարավորինս արագ լուծումներ գտնել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Այսպես, ըստ նախագծի՝ նորակառույց ուղին մի քանի տեղ հատում է տարածաշրջանի ջրամատակարարման բաշխիչ ցանցը, ինչն անհնարին է դարձնում վերջինիս հետագա շահագործումը: Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայում, «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում ձևավորվող խոշոր տրանսպորտային հանգույցում կառուցվում է կամուրջ, որի հենասյունը «նստում է» ուղիղ 1000մմ տրամագծով «Արզական-Երևան» ջրատարի վրա: Այսօրինակ հանգամանքներով պայմանավորված, կապալառու «Խաչհար» ընկերությունն ամենուր կառուցում է ճանապարհը շրջանցող խողովակաշարեր ու դրանք հերթականությամբ միացնում է գործող ջրատարներին:-0-