Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ոստիկաններն այցելելու են բնակարաններ պետական ռեգիստրի հասցեներում անճշտությունները վերացնելու համար

03.08.2018, 17:36
Ոստիկաններն այցելելու են բնակարաններ բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով։
Ոստիկաններն այցելելու են բնակարաններ պետական ռեգիստրի հասցեներում անճշտությունները վերացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ոստիկաններն այցելելու են բնակարաններ բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հարգելի երևանցիներ, ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։

«Հայցում ենք ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն», – ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Նոր քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային հուլիսի 16–ին Ավագանու խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, սակայն հետաձգվեցին քվորումի բացակայության պատճառով։

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է դերասան Հայկ Մարությանի (կարգին Հայկո) թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում։ ԲՀԿ–ի ցուցակի եռյակում են ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության վարող Պետրոս Ղազարյանը ու քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։–0–