Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Վրաստանը հետաքրքրված է հայկական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմամբ

09.03.2015, 20:14
Վրաստանը հետաքրքվել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում  «Հայ  եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմամբ, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի և Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակության հանդիպման արդյունքները։

Վրաստանը հետաքրքրված է  հայկական դպրոցներում «Հայ  եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմամբ
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Վրաստանը հետաքրքվել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում  «Հայ  եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմամբ, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի և Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակության հանդիպման արդյունքները։

«Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում  «Հայ  եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման  հայկական փորձով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ պետական կրթական ծրագրում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի  ներդրման գործընթացը ՝ շեշտելով, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայի դասավանդման մեթոդական խնդիրների մշակմանն առնչվող  մի շարք մասնագիտական  հարցեր։–0–