Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Վթարային ջրանջատում է նախատեսված Շենգավիթում

18.05.2017, 13:17
Շենգավիթում 14 ժամ ջուր չի լինելու։
Վթարային ջրանջատում է նախատեսված Շենգավիթում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Վթարային ջրանջատում է նախատեսված Շենգավիթում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 19-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մանթաշյան փող. 46-ից-90, Արտաշիսյան փող. 37-ից-43 կենտ համարների, 4-ից-28 անհատական տնատիրությունների, Բագրատունյաց փող. 1-ից-31 և Արտաշիսյան փող. 40-ից-55 համարների 3-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–