Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՎԶԵԲ–ը ԶԼՄ–ներում «Եվրասիական ինտեգրում և զարգացում` 21–րդ դար» լավագույն հրապարակման ստեղծագործական առաջին բաց մրցույթ է հայտարարում

21.04.2015, 12:54
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ԶԼՄ–ներում եվրասիական ինտեգրման վերաբերյալ լավագույն ստեղծագործական աշխատանքի առաջին բաց մրցույթն է կազմակերպում Բանկի անդամ պետությունների ԶԼՄ–ների համար, ասվում է ՎԶԵԲ–ի կայքում։
ՎԶԵԲ–ը  ԶԼՄ–ներում «Եվրասիական ինտեգրում և զարգացում` 21–րդ դար» լավագույն հրապարակման ստեղծագործական առաջին բաց մրցույթ է հայտարարում
 ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ԶԼՄ–ներում եվրասիական ինտեգրման վերաբերյալ լավագույն ստեղծագործական աշխատանքի առաջին բաց մրցույթն է կազմակերպում Բանկի անդամ պետությունների ԶԼՄ–ների համար, ասվում է ՎԶԵԲ–ի կայքում։

Բանկը ելնում է նրանից, որ տվյալ մրցույթն ընդունակ է լրացուցիչ ազդակ հաղորդել եվրասիական տարածքում ինտեգրացիոն կենտրոնամետ ուժերին, կծառայի ինչպես միջմշակութային, այնպես էլ ժողովուրդների և տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Մրցույթի թեման է` «Եվրասիական ինտեգրում և զարգացում` 21–րդ դար»։

Մրցույթի նպատակը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների մասին անկողմնակալ տեղեկության տարածմանը նպաստելն է։ Մրցույթի մասնակցությանն են հրավիրվում ՎԶԵԲ–ի անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի լրագրողներ։ Կդիտարկվեն 2015 թվականի հունվարի 1–ից մինչև 2015 թվականի օգոստոսի 30–ը լույս տեսած լրագրողական աշխատանքները։ Գնահատականի անկողմնակալությունը կոչված է ապահովել հատուկ փորձագիտական խորհուրդը։

Մրցույթի դափնեկիրները կպարգևատրվեն դիպլոմներով և արժեքավոր մրցանակներով։ Պարգևատրման արարողությունը կկայանա այս տարվա աշնանը Մոսկվայում «Եվրասիական տնտեսական ինտեգրում» միջազգային 10–րդ համաժողովի անցկացման ժամանակ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ լրացնել և ուղարկել contest@eabr.org հասցեին։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկությունը հրապարակված է Բանկի կայքում` http://www.eabr.org/r/press_center/contest_SMI/:-0-