Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Արցախի նախագահն այցելել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրության նոր գրասենյակ

09.12.2015, 15:47
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
 Արցախի  նախագահն այցելել է «Ազատ Արցախ»  թերթի խմբագրության նոր գրասենյակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Նախագահը հույս է հայտնել, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային նոր պայմանները դրական ազդեցություն կունենան խմբագրության անձնակազմի աշխատանքների վրա՝ կարեւորելով  «Ազատ Արցախ» թերթի դերակատարությունը մեր հանրապետության կյանքում»,-ասված է հաղորդագրությունում:

ԼՂՀ նախագահը հանդիպել թերթի ղեկավար կազմի հետ, շրջել աշխատասենյակներում և  ծանոթացել ավարտման փուլում գտնվող աշխատանքներին:-0-