Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ղարաբաղում «խոզի գրիպի» երեք դեպք է գրանցվել. ԼՂՀ ԱՆ

12.01.2016, 12:50
Ղարաբաղում «խոզի գրիպի» երեք դեպք է գրանցվել, հայտնում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքը:
Ղարաբաղում «խոզի գրիպի» երեք դեպք է գրանցվել. ԼՂՀ ԱՆ
Ստեփանակերտ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղում «խոզի գրիպի» երեք դեպք է գրանցվել, հայտնում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքը:

«Կլինիկական ցուցումով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա ուղարկված նմուշներից երեքում սեզոնային գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակն է հայտնաբերվել»,-ասված է հաղորդագրությունում:
 
 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2015թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրականացված մշտադիտարկման տվյալներով գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների նվազում:
 
Հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ: 2016թ. հունվարի 11-ին դրությամբ ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 332-ը, որոնցից 275-ը մինչև 18 տարեկան են, հոսպիտալացվել է 54 հիվանդ, այդ թվում 32-ը մինչև 18 տարեկան: Իսկ հոսպիտալացված հիվանդներից 21-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

ԼՂՀ ԱՆ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում կանչերի թվերի աճ ևս չի գրանցվել:
 
ԼՂՀ առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին» հրամանի համաձայն իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում:
 
Իրավիճակը լիարժեք վերահսկելու նպատակով ուժեղացվել է նաև հսկողությունը բժշկական հաստատություններում, մասնավորապես հիվանդների ժամանականին հայտնաբերման, արագ և ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման գործընթացներում:Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների գրանցման և տեղեկատվությունը օպերատիվորեն առողջապահության նախարարություն հաղորդման վրա: Բժշկական անձնակազմերի զգոնությունը բարձրացնելու նպատակով նախարարության կողմից իրականացվող ստուգումներին զուգահեռ կատարվում են իրազեկման աշխատանք: Ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաններ: Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում են ամենօրյա բակային համայցեր :
 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում գրիպանման երևույթների դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը»,-ասված է հաղորդագրությունում:-0-