Հայաստանում շաբաթվա կեսից տեղումներ են սպասվում. Հայհիդրոմետկենտրոն
25.11.2013,
13:24
Հայաստանում և Երևանում նոյեմբերի 25–26–ը չոր եղանակ է սպասվում, իսկ նոյեմբերի 27–29–ը երկրի մարզերից շատերում և մայրաքաղաքում սպասվում են տեղումներ և մառախուղ, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում և Երևանում նոյեմբերի 25–26–ը չոր եղանակ է սպասվում, իսկ նոյեմբերի 27–29–ը երկրի մարզերից շատերում և մայրաքաղաքում սպասվում են տեղումներ և մառախուղ, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։
Նոյեմբերի 25–ի կեսօրին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 1–2 աստիճանով, արևելյան շրջաններում` 2–3 աստիճանով, իսկ նոյեմբերի 29–ին նույնքան կնվազի։
Երևանում նոյեմբերի 25–26–ին օդի ջերմաստիճանը կլինի 14–16 աստիճան, նոյեմբերի 27–28–ին այն կնվազի` հասնելով 10–12 աստիճանի, իսկ նոյեմբերի 29–ին կկազմի 8–10 աստիճան։
Այժմ Երևանում պարզ եղանակ է, օդի ջերմաստիճանը 8 աստիճան է։–0–