Զախարովա. Ամեն ինչ կանենք, որպեսզի Գյումրիի ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության
20.01.2015,
14:52
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի Գյումրիի ողբերգության մեղարվորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի Գյումրիի ողբերգության մեղարվորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել
« Ընկերներ, ընդունեք իմ անկեղծ ցավակցություններն այս վայրի ողբերգության կապակցությամբ։ Ես գիտեմ, ես տեսնում եմ, որ հայ ժողովուրդը ողբում է որպես համազգային ողբ, իբրև անձնական վիշտ։ Ոչ ոք չի կարող հետ բերել հունվարի 12–ը և փոխել իրադարձությունների ընթացքը։ Բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է և պարտավոր է կիսել ձեր տառապանքը, վերապրել իբրև սեփականը։ Գիտեք, սա մեր ընդհանուր ցավն է։ Ցավում ենք։ Չենք մոռանա։ Կանենք ամեն ինչ որպեսզի Գյումրիի ողբերգության մեղարվորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության։–0–