Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ժամանակավորապես դադարեցվելու է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վերին Լարսով

06.08.2019, 16:55
Վերին Լարսում առաջիկա 3 օրը երթևեկը կգործի սահմանափակումներով:
Ժամանակավորապես դադարեցվելու է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վերին Լարսով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին նշում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան Facebook-յան էջում:

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:-0-