Մի շարք ԶԼՄ–ների վերակազմավորումը նպատակաուղղված է բյուջեի ռացիոնալ օգտագործմանը. Կրեմլ
09.12.2013,
14:18
«ՌԻԱ Նովոստիի» և մի շարք այլ պետական ԶԼՄ–ների վերակազմավորումը նպատակաուղղված է դրանց արդյունավետության բարձրացմանն ու ծախսերի նվազեցմանը, լրագրողներին տեղեկացրել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՌԻԱ Նովոստիի» և մի շարք այլ պետական ԶԼՄ–ների վերակազմավորումը նպատակաուղղված է դրանց արդյունավետության բարձրացմանն ու ծախսերի նվազեցմանը, լրագրողներին տեղեկացրել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Հրամանագիրն ուղղված է երկու գլխավոր խնդիրների իրականացմանը»,– ասել է նա։
«Առաջինը` բյուջետային միջոցների առավել ռացիոնալ օգտագործում, որոնք հատկացվում են պետական տեղեկատվական ռեսուրսների կողմից, և խոսքն այստեղ վերաբերում է դրանց չափսերի նվազեցմանը, ոչ թե ավելացմանը»,–ասել է Իվանովը։ Միաժամանակ նա նշել է, որ հաջորդ տարի գործունեության այդ ոլորտի բյուջեի ծախսերն արդեն նվազեցվել են։
«Երկրորդ խնդիրը պետական ԶԼՄ–ների աշխատանքի արդյունավետության բարձրացումն է»,– ասել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարը։ «Ռուսաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում` հստակ պաշտպանում է ազգային շահերը. դա աշխարհին բացատրելը հեշտ չէ, սակայն հնարավոր է դա անել և անհրաժեշտ է»,– ընդգծել է նա։
«Այստեղ մենք որոշակի հաջողություն ունենք և մյուս կողմից որոշ բարդություններ»,– խոստովանել է Իվանովը։ «Վստահ ենք` կհաղթահարենք դրանք»,– ընդգծել է նա։
«Պետք է ճիշտն ասել, այն հասանելի դարձնել մարդկանց առավելագույն մասին` դրա համար օգտագործելով ժամանակակից լեզուն և ամենակատարյալ տեխնոլոգիաները»,– կարծում է Կրեմլի աշխատակազմի ղեկավարը։ –0–