Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

«Զվարթնոց» օդանավակայանը կես ժամով հոսանքազրկվել էր. իրավիճակը վերահսկվում է

10.07.2019, 17:02
«Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր:
«Զվարթնոց» օդանավակայանը կես ժամով հոսանքազրկվել էր. իրավիճակը վերահսկվում է

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր:

Չորեքշաբթի Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած մասշտաբային վթարը խափանումներ է առաջացրել մայրաքաղաքի և մարզերի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերում, դադարեցվել է Երևանի մետրոյի աշխատանքը:

«Սակայն, ի շնորհիվ ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին», - նշվում է օդանավակայանի Facebook-յան պաշտոնական էջում:  

Նշվում է, որ «Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից:-0-