Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

А-ից Ֆ. ինչպես Հայաստանը դարձավ ռուսերենի գլխավոր հաղորդիչն արտերկրում

14.10.2022, 10:49
Հայերի համար ռուսերենի ակտուալությունն անվիճելի է, դա աճի շոշափելի կետերից է
А-ից Ֆ. ինչպես Հայաստանը դարձավ ռուսերենի գլխավոր հաղորդիչն արտերկրում
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը, երկիր՝ ռուսալեզու գերզգայուն գիտությամբ և վայր, որտեղ բնակչության մեծ մասն ազատ տիրապետում է Պուշկինի և Տոլստոյի լեզվին, իհարկե, խոսքը Հայաստանի մասին է, որը հզոր մշակույթների և խելացի մարդկանց ժառանգն է: Բայց ինչու՞ են նույնիսկ ոստիկաններն ակտիվորեն սովորում ռուսերեն, արդեն չենք էլ խոսում դպրոցականների մասին: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ընկղմվել երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների էության մեջ:

Բազմադարյան շփում

Անհնար է առանց թվերի օբյեկտիվ գնահատել երկու երկրների գիտական և մշակութային միջավայրի փոխներթափանցման աստիճանը, իսկ այստեղ իսկապես մտածելու շատ բան կա: Հայաստանը խոշորագույն սփյուռք ունեցող երկրներից է: Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակչության, ևս 8 մլն հայ բնակվում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Դրա շնորհիվ սփյուռքը կարևորագույն դերակատարում ունի, և այն երկրները, որտեղ ամենից շատ հայ է ապրում, օրինաչափոր ավելի մոտ են Հայաստանին:

Ամենամեծ սփյուռքը Ռուսաստանում է, որը տուն է դարձել 2,5 մլն էթնիկ հայերի համար: Եվ, իհարկե, այս հանգամանքը դրական է ազդում երկու երկրների հարաբերությունների վրա՝ ինչպես մշակութային կապերի, այնպես էլ առևտրի տեսանկյունից: Չէ՞ որ Ռուսաստանին է բաժին հասնում հայկական արտահանման մեկ չորրորդն ու ներկրման մեկ երրորդը, իսկ երկու երկրների ապրանքաշրջանառությունը միայն 2017-2022թթ.-ին ավելացել է մեկուկես անգամ:

Եվ ռուսերենը, որով խոսում է Հայաստանի բնակչության 70%-ը, հատուկ դերակատարում ունի այս հարցում: Ռուսաստանի ժողովուրդներն ու հայերը երբեք օտար չեն եղել միմյանց համար, և նրանց համար դժվար չէ ընդհանուր լեզու գտնել:

Հստակ կապ կա նաև գիտական մասով. այս տարի Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը ներկայացրեց ուսումնասիրություն աշխարհում ռուսաց լեզվի դիրքի վերաբերյալ, և հենց Հայաստանը զբաղեցրեց առաջին տեղը Հիրշի ցուցիչում Գիտական մեջբերման ռուսական ինդեքսում: Հիրշի ցուցիչն առավել օբյեկտիվ միջոց է գնահատելու, թե պետության մեջ որքանով է ձևավորված և գործում ռուսալեզու գիտությունը:

Հայերի համար ռուսերենի ակտուալությունն անվիճելի է, դա աճի շոշափելի կետերից է, որի նշանակությունը Հայաստանում հստակ գիտակցում են և ձեռնարկում են ակտիվ գործողություններ այդ ձեռքբերումները ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար:

Կրթության շարժիչը

Ռուսաց լեզուն Հայաստանի դպրոցների պարտադիր առարկաներից է: Այն ուսման հեռանկարներ է բացում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ հայաստանցի երեխաներին միշտ սպասում են: Այս ուսումնական տարում ՌԴ բուհերում հայաստանցի ուսանողների համար տրամադրվել է միանգամից 227 տեղ:

«Մենք հաշվի ենք առնում այն սկզբունքը, որ Ռուսաստանում կրթություն ստացած բարձր որակավորում ունեցող մասնագետը կվերադառնա տուն և իր արժանի տեղը կզբաղեցնի հայրենիքում» - նշել է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը:

Եվ նման մոտեցումն ապացուցում է իր գործնական արդյունավետությունը: Բայց մտածել, թե դրանով ամեն ինչ սահմանափակվում է, նշանակում է թերագնահատել երկու երկրների կապերի աստիճանը։ Նույն Ռոսսոտրուդնիչեստվոն ակտիվորեն զարգացնում է այս ուղղությունն՝ ուղիղ աշխատելով Հայաստանի բնակչության հետ, և ոչ միայն երիտասարդների:

Այսպես, Ռոսսոտրուդնիչեստվոյի պաշտոնական ներկայացուցիչը՝ Ռուսական տունը Երևանում Հայաստանի ազգային գրադարանի հետ աշխատում է հումանիտար նախագծերի զարգացման վրա, կազմակերպում է հայրենասիրական լուսանկարչական ցուցահանդեսներ, հանրապետությունում աջակցում է Հայրենական պատերազմի մասին պատմական հիշողության պահպանմանը և մասնակցում է շատ այլ կրթամշակութային նախաձեռնություններում, օրինակ՝ նախորդ տարի Հայաստանի մայրաքաղաքում բացվեց 6-14 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային դպրոց, որտեղ երեխաներին էին սպասում ռուսերենի ինտերակտիվ դասեր, էքսկուրսիաներ և վարպետության դասընթացներ:

Հետ չի մնում նաև Գյումրիում գտնվող Ռուսական տունը, այնտեղ ևս կազմակերպվում են էքսկուրսիաներ դպրոցականների համար, շաբաթօրյակներ և ակցիաներ, օրինակ` Գեորգյան ժապավենների բաժանման հիշատակի միջոցառումները, ծաղիկների խոնարհումը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ:
Այս միջոցառումների հիմքում է ոչ միայն երկու երկրների ընդհանուր պատմությունը, այլև ռուսաց լեզուն:

Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչներն օգնում են բարձրացնել ռուսերենի մանկավարժների որակավորումը, ինչպես նաև ռուսերեն են սովորեցնում որոշ մասնագիտությունների և ուղղվածությունների ներկայացուցիչներին. զուր չէ, որ Երևանում և Գյումրիում գտնվող Ռուսական տներում մեկնարկել են ռուսաց լեզվի դասընթացներ ոստիկանների համար, Ռոսսոտրուդնիչեստվոյի ուշադրության կենտրոնում է օգնության տրամադրումը բնակչության բոլոր շերտերին, և ռուսաց լեզվի նկատմամբ պահանջարկը միշտ կայուն բարձր է:

Զարգացում ապագայի համար

Ռուսաստանի և Հայաստանի կապերն օրինակ են ամբողջ ԱՊՀ-ի համար, ոչ ոք չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա: Գիտական հանրությունն ու մանկավարժները շարունակում են ակտիվորեն զարգացնել հետագա հեռանկարները: Հենց դրա համար վերջերս, Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ, կազմակերպվել էր Հայաստանում ռուսերենի ուսումնասիրությանը նվիրված առցանց կոնֆերանս:

Այսպես, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը հիշեցրել է, որ անհրաժեշտ է վերջնականապես լուծել դասագրքերի պակասի խնդիրը բուհերում, իսկ Հաղորդակցությունների զարգացման ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայությունների ռուսական ակադեմիայի արտասահմանյան ռեգիոնագիտության և միջազգային համագործակցության ամբիոնի վարիչ Վալենտինա Կոմլևան անդրադարձել է ակադեմիական մոբիլության հարցին՝ առաջարկելով դիտարկել ուսանողների փոխանակման ծրագրի ստեղծման հեռանկարը:

Բայց սա արդեն աշխատող համակարգի համալրումն է, և փորձագետները ևս անգամ շեշտեցին երկու երկրների՝ արդեն ձեռք բերված հաջողությունները: Չէ՞ որ ինչպես նշվեց, բոլոր հետխորհրդային պետություններից հենց Հայաստանում է ռուսերեն ազատ խոսում բնակչության առավելագույն տոկոսը, և կանոնավոր կերպով կազմակերպվող միջազգային ցուցահանդեսները, կոնֆերանսները և աջակցության այլ միջոցառումներ վճռորոշ ավանդ ունեն այս ամենում:

Հայաստանում արդեն այսօր ստեղվծել է ռուսերենի և մշակույթի հանրայնացման նոր դպրոց, և հենց այս երկրի փորձը կդառնա հետագա զարգացման սկզբնակետ, օրինակ՝ Ասիայի կամ Լատինական Ամերիկայի երկրներում, որտեղ Ռուսաստանի և ռուսական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը նախկինի պես բարձր է:

Եվ Հայաստանը, որպես Ռուսաստանի ամենամտերիմ և վստահելի դաշնակից, իրավամբ կարող է հատուկ դերակատարություն ունենալ այս գործընթացում՝ ստեղծելով բարիդրացիական և պատմամշակութային երկխոսության հիմք մի ամբողջ սերունդների համար: Չէ՞ որ արդեն գոյություն ունի շփման ունիվերսալ գործիք՝ Մեծն Ռուսաց լեզուն:–0–