ԱԱԾ-ն կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
« Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու միանշանակ կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին»,- նշում են ԱԱԾ-ից:-0-