Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը կստուգվի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից

06.11.2025, 15:30
ՍԱՏՄ-ը կստուգի Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը
Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը կստուգվի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը կստուգվի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։

Այս մասին Aysor.am-ին ասել է ՍԱՏՄ  իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ 

«Անկախ նրանից՝ որ տարածքով է գալիս, դա ԵԱՏՄ բեռ է, նմուշառում կիրականացվի և կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության, ինչպես արվում է ՀՀ ներկրվող նմանատիպ այլ բեռների դեպքում» – ասել է նա։ 

Անուշ Հարությունյանը նշել է, որ բեռնափոխադրումը ԵԱՏՄ երկրների միջև է և սահմանային հսկողություն չի իրականացվում. «Բայց երբ հասնում է այն տեղը, որտեղ պետք է դատարկվի, այդտեղից մեր տեսուչները նմուշառում են իրականացնում և տալիս լաբորատոր փորձաքննության, եթե խնդիրներ լինեն, դրանց մասին կհրապարակվի», – ասել է նա։ 

Նշենք, որ երեկ ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ 

Հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Ադրբեջանի նախագահը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Նման ճանապարհով առաջինը Ղազախստսնից դեպի Հայաստան է տեղափոխվում ցորենի խմբաքանակ։