Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Աղբի պատճառով Սևանի աղտոտվածությունը հասել է սարսափելի չափերի

26.07.2017, 19:30
Սևանա լճի ջրի աղտոտվածությունն աղբի պատճառով հասել է աննկարագրելի չափերի, քանի որ ջրի մակարդակը բարձրացել է, և ափային գիծը` շեղվել:
Աղբի պատճառով Սևանի աղտոտվածությունը հասել է սարսափելի չափերի

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի ջրի աղտոտվածությունն աղբի պատճառով հասել է աննկարագրելի չափերի, քանի որ ջրի մակարդակը բարձրացել է, և ափային գիծը` շեղվել, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ստորջրյա ուսումնասիրությունների և դայվինգի կենտրոնի փոխնախագահ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը։

«Նախկինում ափ համարվող տարածքների աղբն այժմ հայտնվել է ջրի տակ»,– պարզաբանեց փորձագետը։
Նա նշեց, որ կոշտ աղբ է համարվում նաև ձկնորսական թոքասարքերը, որոնք այս կամ այն պատճառով հայտնվում են լճի հատակին` ծուղակ դառնալով ստորջրյա աշխարհի, մասնավորապես, խեցգետինների համար։

Ավագյանն ասաց նաև, որ լճի մակարդակի բարձրացումը երեք մետրով էապես բարելավել է տեսանելիությունը ջրի տակ, ինչը խոսում է ջրի որակի և Սևանի ավազանի ինքնամաքրման գործող մեխանիզմի մասին։

Ավագյանը նշեց նաև, որ 2017 թվականի հուլիսի 1–ից Կենտրոնը և Հայաստանի բնապահպանության նախարարությունը գործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն, համատեղ աշխատանքներն անցկացվելու են երեք ուղղություններով` ավազանների հատակի ուսումնասիրություն, տեղեկության տարածում և փոխանակում, ինչպես նաև էկոլոգիական կրթություն։

Կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանն իր հերթին ասաց, որ, քանի որ կազմակերպության խնդիրներից մեկն էկոլոգիական կրթությունն է, Սևանի դպրոցում նախապատրաստվել և հանդիպում է անցկացվել ավագ դպրոցի աշակերտների հետ բնապահպանության խնդիրների թեմայով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանի էկոլոգիական խնդիրները, ջրի որակի, աղտոտվածության և այլ հարցեր։

Սևանա լիճը Եվրասիայի ամենամեծ բարձրալեռնային լճերից մեկն է, որը տեղակայված է Հայաստանի ուղիղ սրտում` 1914 մ բարձրության վրա: Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը տարածվում է ավելի քան 70 կմ, իսկ դրա ջրային հայելու մակերեսը հասնում է 1,5 հազար քառակուսի կիլոմետրի: 

Լճից սկիցբ առնող միակ աղբյուրը Հրազդան գետն է (Արաքսի վտակը), ընդ որում` նրա մեջ թափվում է 28 գետ, որոնց համախառն ավազանը կազմում է 2776 քառակուսի կիլոմետր: Մինչև 2030 թվիականը լճի մակարդակը կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5 մ:-0-