Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Աղքատության մակարդակի կրճատումը չի մտնում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անմիջական պարտավորությունների մեջ. Թանդիլյան

05.06.2018, 14:32
Աղքատության մակարդակի կրճատումը չի մտնում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անմիջական պարտավորությունների մեջ, ասել է գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը։
Աղքատության մակարդակի կրճատումը չի մտնում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անմիջական պարտավորությունների մեջ. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Աղքատության մակարդակի կրճատումը չի մտնում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անմիջական պարտավորությունների մեջ, ասել է գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը։

«Մենք աղքատության հետևանքները մեղմելու նախարարություն ենք։ Աղքատության վերացումը պետք է դառնա տնտեսական աճի արդյունք, խնդրի լուծումը տնտեսական որոշումներ է պահանջում»,– երեքշաբթի ասել է նա 2017 թվականի բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։

ԱՎԾ–ի տվյալներով, Հայաստանում 2016 թվականին աղքատների թիվը կազմել է մոտ 880 հազար մարդ, շատ աղքատներինը` 295 հազար մարդ, նրանցից ծայրահեղ աղքատներինը` 54 հազար մարդ։ Արդյունքում, աղքատ բնակչության ընդհանուր թվում 33.5 տոկոսը շատ աղքատ են, 6.1 տոկոսը` ծայրահեղ աղքատ։ Քաղաքներում և գյուղերում աղքատության մակարդակն այդքան էլ չի տարբերվում։ Քաղաքներում այս ցուցանիշը 2016 թվականին կազմել է 28.8 տոկոս, գյուղերում` 30.4 տոկոս։ -0-