Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+11

ԱՀ նախագահի խոսնակ. զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել

18.10.2020, 01:00
ԱՀ նախագահի խոսնակ. զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել
ԱՀ նախագահի խոսնակ. զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասելէ Պողոսյանը:

Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը:

Ինչպես ավելի վաղ շաբաթ օրը հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն , Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումն ընդունվել է `շարունակելով հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի հայտարարությունը և հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարությունը:

Շաբաթ օրը ավելի ուշ, Արցախի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է փոխադարձաբար պահպանել հումանիտար զինադադարը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն շաբաթ օրը հաստատել է պայմանավորվածությունը Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով 00:00-ից հումանիտար զինադադարի մասին:–0–