Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ԱԻՆ նախարարը Հատուկ ջրափրկարարական ջոկատին ամենագնաց մեքենա կհանձնի` կահավորված տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով

07.06.2013, 11:56
Հունիսի 7-ին ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը նոր տեխնիկա կհանձնի Հատուկ ջրափրկարարական ջոկատին` «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենա, որը կահավորված ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։
ԱԻՆ նախարարը Հատուկ ջրափրկարարական ջոկատին ամենագնաց մեքենա կհանձնի` կահավորված տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 7-ին ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը նոր տեխնիկա կհանձնի Հատուկ ջրափրկարարական ջոկատին` «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենա, որը կահավորված ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, ամենագնաց մեքենան զինված է (շարժիչով և լողաթիերով փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ, պատգարակներ, մեխանիկական կարապիկ (3,6 տոննա), փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ և այլն)։

Ներկայում հանրային 2 լողափերում արդեն տեղադրված են լողանշաններ, և հատուկ ջրափրկարարական ջոկատը սահմանված կարգով ծառայություն է իրականացնում:

2012 թ. ընթացքում Հատուկ ջրափրկարարական ջոկատի ուժերով փրկվել է 34 մարդ: Արձանագրվել է ջրահեղձման 11 դեպք։

2013 թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, որից 1-ը Սևանա լճում, 3-ը` այլ ջրային տարածքներում։-0-