Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱԻՆ–ը հետազոտություն է անցկացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում

27.03.2018, 13:53
Կեմերովոյի առևտրային կենտրոնում բռնկված հրդեհը 64 մարդու կյանք է տարել։
ԱԻՆ–ը հետազոտություն է անցկացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Կեմերովոյի առևտրային կենտրոնում բռնկված հրդեհը 64 մարդու կյանք է տարել։

Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել ստուգել Երևանի հասարակական խոշոր շենքերի անվտանգությունը։

Facebook–ի օգտատերերը, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում:

ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանն այս կապակցությամբ Facebook–ի իր էջում գրել է, որ այս պահին նախարարության փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում հետազոտություն են իրականացնում: «Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով»,– ասվում է Գնդոյանի գրառման մեջ։

Գնդոյանի խոսքով, 2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն):

«Հետազոտությունները շարունակվում են»,– գրել է նա։ -0-