Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Air Armenia ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ֆրանկֆուրտ

08.10.2014, 16:59
Air Armenia ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ֆրանկֆուրտ, հայտնեցին ավիափոխադրողի մամուլի ծառայությունից։
Air Armenia ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ֆրանկֆուրտ
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Air Armenia ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ֆրանկֆուրտ, հայտնեցին ավիափոխադրողի մամուլի ծառայությունից։

«Ելնելով ընկերության ավիապարկի երկու ինքնաթիռների պլանային տեխնիկական սպասարկման անցկացման անհրաժեշտությունից` որոշում է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել դեպի Ֆրանկֆուրտ իրականացվող չվերթերը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Air Armenia–ն միաժամանակ հայտնում է, որ ավիաընկերության բոլոր մյուս չվերթերն իրականացվում են նախատեսված չվացուցակին համապատասխան։

«Չվացուցակի համաձայն, Air Armenia ընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Ռուսաստան և Եվրոպայի երկրներ։ Նաև կշարունակվեն բոլոր չվերթերը դեպի Փարիզ և Աթենք»,– նշեցին ավիաընկերությունից։

Այս պահին հայկական շուկայում գործում է միայն մեկ տեղական ավիաընկերություն` Air Armenia–ն։ Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը սնանկ ճանաչելուց հետո Air Armenia–ն, որն ավելի վաղ միայն չարտերային բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, սկսեց նաև ուղևորափոխադրումներ իրականացնել։ -0-