Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ակտիվիստներից ոմանց բերման են ենթարկել
07.03.2014,
14:45
Երևանում, Ֆինանսների նախարարության շենքի դիմաց կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ակտիվիստներից ոմանց բերման են ենթարկել։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում, Ֆինանսների նախարարության շենքի դիմաց կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ակտիվիստներից ոմանց բերման են ենթարկել։
Բողոքի ակցիան կազմակերպել է «Դեմ եմ» նախաձեռնողական խումբը մասնակիցների թիվն անցնում է հարյուրից։
«Այս պահին Նալբանդյան փողոցը փակ է, իրավապահները փորձում են մարդկանց հեռացնել շենքի մոտից։ Որոշ ակտիվիստների տեղափոխում են ոստիկանության բաժին»,– հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ակտիվիստները պահանջում են, որ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը դուրս է եկել ակտիվիստների մոտ և հայտարարել, որ ավելի վաղ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ արված ոչ մի հայտարարություն ադեկվատ չի եղել։
Այս պահին նախարարը շենքից դուրս չի եկել, սակայն նախարարության ներկայացուցիչները ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշել են, որ ակտիվիստներից մի քանիսը կարող են մտնել շենք և բանակցել, սակայն ակտիվիստները հրաժարվել են այդ առաջարկից։
Նախարարության ներկայացուցիչներն ասել են, որ պատրաստ են բանակցելու, սակայն այն, ինչ տեղի է ունենում չի օգնում երկխոսությանը։
Բողոքողները պահանջել են, որ նախարարը դուրս գա, այլապես նոր ակցիա կսկսեն արդեն կոմունալ ծառայությունների վճարների դեմ։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
2014 թ.–ի հունվարի 24–ին Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները `մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը)):
Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով։
Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։ –0–