Ալավերդու ձուլարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է վթարի պատճառով
02.04.2013,
20:51
Ալավերդու պղնձաձուլական գործարանի ձուլարանաի գործունեությունը երեքշաբթի ժամանակավորապես դադարեցվել է մարտի 31–ին տեղի ունեցած վթարի հետևանքով, գործակալությանը հաղորդեցին «Վալլեքս» » ընկերությունների խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ալավերդու պղնձաձուլական գործարանի ձուլարանաի գործունեությունը երեքշաբթի ժամանակավորապես դադարեցվել է մարտի 31–ին տեղի ունեցած վթարի հետևանքով, գործակալությանը հաղորդեցին «Վալլեքս» » ընկերությունների խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության համաձայն` մարտի 31-ին, ժամը 18.00-ի սամաններում արտադրական վթար է տեղի ունեցել Ալավերդու պղնձաձուլական գործարանում. փլուզվել է ձուլարանի՝ մոտ 1.2 կմ երկարություն ունեցող ծխատարի ծածկի 1.5 մ երկարությամբ մի հատված: Վթարի հետևանքով ծխատարն ու ծխնելույզը շուրջ մեկ ժամ գործառնել են համեմատաբար ցածր արդյունավետությամբ, քանի որ արտանետումներ են եղել ոչ միայն ծնելույզից, այլև՝ ծխատարի ծածկի փլուզված հատվածից:
Դեպքից անմիջապես հետո կատարվել են օպերատիվ աշխատանքներ ծխատարի հերմետիկությունը վերականգնելու ուղղությամբ, և ժամը 19:10-ի սահմաններում խնդրին տրվել է ժամանակավոր լուծում:
«2013 թ. ապրիլի 2-ի առավոտյան ձուլարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է հետևանքների վերացման և ծխատարի հերմետիկության վերականգնման հիմնական աշխատանքների կատարման նպատակով»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ վթարի պատճառի վերաբերյալ ներկայում դիտարկվող հիմնական վարկածը՝ ծխատարի այդ հատվածի, որը կառուցվել է 1997 թ., մաշվածությունն է։
Դա հաշվի առնելով՝ ընկերությունը դեռևս 2012 թ. սեպտեմբերից սկսել է այդ հատվածում ևս նոր ծխատարի կառուցման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մոտ մեկ ամսից:
Վալլեքս (Vallex) ընկերությունների խմբի մեջ մտնում է «Էյ–Սի–Փի» ՓԲԸ–ն, որը հիմնադրվել է 1997թ.–ի օգոստոսին` Ալավերդու հանքարդյունաբերության և մետաղագործական գործարանի հիման վրա։ Ձեռնարկության գործունեության հիմնական գործունեությունը պղնձի և պղձային խտանյութերի արտադրությունն է։ –0–