Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ամանորի կապակցությամբ «ՏաԹևեր» ճոպանուղին չի գործի, աշխատանքը կվերսկսի հունվարի 6-ին

09.12.2013, 18:11
Ամանորի կապակցությամբ «ՏաԹևեր» ճոպանուղին չի աշխատի դեկտեմբերի 31-ից մինչև 2014թ. հունվարի 5-ը ներառյալ։ Ճոպանուղին աշխատանքը  կվերսկսի հունվարի 6–ին, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ամանորի կապակցությամբ «ՏաԹևեր» ճոպանուղին չի գործի, աշխատանքը կվերսկսի հունվարի 6-ին
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորի կապակցությամբ «ՏաԹևեր» ճոպանուղին չի աշխատի դեկտեմբերի 31-ից մինչև 2014թ. հունվարի 5-ը ներառյալ։ Ճոպանուղին աշխատանքը  կվերսկսի հունվարի 6–ին, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Բացի այդ, դեկտեմբերի 30-ին, ինչպես և յուրաքանչյուր երկուշաբթի, «ՏաԹևերում» կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:

«Հունվարի 6-ին «ՏաԹևերը» կաշխատի և բոլոր ցանկացողներին կտեղափոխի Տաթևի վանք, որտեղ կմատուցվի Սբ. Ծննդյան պատարագ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Այնուհետև ողջ ձմռան ընթացքում «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ավանդական ձմեռային ժամանակացույցով` միայն շաբաթ և կիրակի օրերին:

«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:    

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 մարդ: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: -0-