Рейтинг@Mail.ru
USD
371.56
EUR
436.43
RUB
4.9449
GEL
138.18
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ամանորի գիշերը մետրոյի կայարաններից մեկում գնացքները 30 րոպե կանգառ չեն կատարելու

29.12.2025, 11:59
Ամանորի գիշերը մետրոն կաշխատի հատուկ ռեժիմով
Ամանորի գիշերը մետրոյի կայարաններից մեկում գնացքները 30 րոպե կանգառ չեն կատարելու

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ 

Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ 

«Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։ Խնդրում ենք ուշադիր լինել․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։ Մաղթում ենք ձեզ ջերմ ու հաճելի տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով և հարմարավետ երթևեկություն», – նշվում է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ։