Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Ամերիա» ընկերությունների խումբը ֆինանսավորել է Հայաստանի մարզերից մեկի դպրոցի արվեստանոց–դասարանի ստեղծումը

13.09.2013, 19:26
«Ամերիա» ընկերությունների խմբի ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 2 դպրոցում բացվեց ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ «ստեղծագործարան», «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Ամերիա» ԸԽ մամուլի ծառայությունից։
«Ամերիա» ընկերությունների խումբը ֆինանսավորել է Հայաստանի մարզերից մեկի դպրոցի արվեստանոց–դասարանի ստեղծումը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ընկերությունների խմբի ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 2 դպրոցում բացվեց ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ «ստեղծագործարան», «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Ամերիա» ԸԽ մամուլի ծառայությունից։

«Ստեղծագործարան» 30 աշակերտի համար նախատեսված մեծ լուսավոր սենյակը զինված է ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխան` էլեկտրոնային գրատախտակներով (smart board) և համակարգիչներով, իսկ հատուկ շարժական կահույքը  հնարավորություն է տալիս աշակերտներին կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք:

Ներդրվել է նաև «Լոգո միկրոաշխարհներ» ծրագրային փաթեթը, որը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ:

Ինչպես նշվում է հաղորդման  մեջ, ստեղծագործական  միջավայրը կնպաստի երեխաների ստեղծագործ մտքի զարգացմանը, համակարգչի օգտագործմամբ ու տեխնոլոգիաների կիրառմամբ դասերի, քննարկումումների ու դասախոսությունների, ընթերցանության ու խաղերի համադրմանը։
«Մենք համոզված ենք, որ դպրոցական գրավիչ միջավայրը մեծապես խթանում է ուսման նկատմամբ հետաքրքրությունը երեխաների շրջանում, իսկ ուսուցիչներին դրդում է կիրառել ուսուցման աշակերտակենտրոն մեթոդներ»,-ներկայացնելով «ստեղծագործարանի» գաղափարը` ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Հայաստանի երեխաներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակը գյուղերում աղքատության կրճատույմն է երեխաների համար նախատեսված համայնքային ծրագրերի զարգացման միջոցով։ Հիմնադրամի բազմակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թվականին, և այդ ժամանակահատվածից մինչ օրս երկրում իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, կատարվում է կենցաղային ենթակառուցվածքների վերականգնում, որոնք կարևոր են համայնքների համար։

«Ամերիա» անվանման և ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հանդիսանում են հայաստանյան շուկայում առավել դինամիկ և արագ զարգացող, մասնագիտացված ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարման, ներդրումների և գործարար ծրագրերի իրականացման աջակցման և խորհրդատվության, ինչպես նաև ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների կողմից առաջարկվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում գործող կազմակերպություններին և անհատներին: --0--