«Ամերիա» ՓԲԸ-ն ավարտել է Հայաստանում «Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագրի մեթոդաբանության մշակումը
05.12.2012,
20:06
«Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանի արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով մշակել է «Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանի արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով մշակել է «Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Ծրագրի նպատակն է Հայաստանում դատարանների մոնիտորինգի համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա միասնական մեթոդաբանության հիման վրա իրականացնել դատարանների և դատական համակարգի մոնիտորինգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այն էապես կնպաստի դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը, դատական տեղեկատվության հասանելիությանը, որը կմեծացնի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը:
«Ամերիա» ԲԸ-ի մշակած մեթոդաբանությունը կհանդիսանա դատարանների մոնիտորինգի իրականացման հիմնական մեթոդական փաստաթուղթը:
«Ամերիա» ՓԲԸ հետազոտությունների գծով ավագ մասնագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով, ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից:
«Այս փուլի ընթացքում կիրականացվի շահագրգիռ կողմերի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների վերապատրաստումը, որի ժամանակ կներկայացվի մշակված մեթոդաբանությունը»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան դատական համակարգի մոնիտորինգի իրականացման քանակական և որակական հետազոտությունների վերաբերյալ հիմնական գիտելիքներն ու հմտությունները, որոնք հետագայում կկիրառվեն դատարանների մոնիտորինգի կազմակերպման և իրականացման ընթացքում:
Հաջորդ փուլում կիրականացվի պիլոտային մոնիտորինգ, որի արդյունքները նույնպես կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին:
«Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: -0-