Ամերիաբանկն արտոնյալ վարկերի փաթեթ է ներկայացրել առողջապահության աշխատակիցների համար

ԾԱՂԿԱՁՈՐ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն արտոնյալ պայմաններով տարբեր վարկեր է առաջարկում Հայաստանի առողջապահության ոլորտի աշխատակիցների համար, հայտնեց Ամերիաբանկի մասնաճյուղերի տարածքային կառավարման պետ Անդրանիկ Խաչատրյանը:
«Կարծում եմ, որ նոր փաթեթը հետաքրքիր կլինի առողջապահության ոլորտի աշխատողներին, որոնց համար մենք հատուկ առաջարկ ենք պատրաստել՝ հաշվի առնելով մարդկանց կյանքում բժիշկների գործունեության կարևորությունը: Այս փաթեթի առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք կկարողանանք վարկավորման, ինչպես նաև բանկային այլ ծառայությունների մի շարք արտոնություններ առաջարկել»,- ասաց նա շաբաթ Ծաղկաձորում Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նիստի ընթացքում:
Նա ընդգծեց, որ նոր առաջարկի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այլ բանկերի կողմից անկախ գործատուի սպասարկման փաստից, բուժաշխատողը կկարողանա իր աշխատավարձը ստանալ Ամերիաբանկում և օգտվել առաջարկի ընդհանուր փաթեթից:
Ըստ նրա, բուժաշխատողները կկարողանան աշխատավարձի վեցապատիկի չափով վարկային գիծ, ինչպես նաև առանց գրավի վարկի դեպքում՝ ութապատիկ գումար ստանալ:
«Արտոնություններից մեկն այն է, որ հիփոթեքային վարկերի դեպքում վարկի և գրավի արժեքի միջև գումարը կարող է հասնել 10%-ի»,- ավելացրեց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ բանկային նոր փաթեթի կարևորությունն այն է, որ առաջարկը մշակվել է ՝ հաշվի առնելով բժիշկների կարիքները: «Մենք առաջարկում ենք ծառայություններ, որոնցից բժիշկները կարող են օգտվել աշխատանքային ժամանակից դուրս մեր բանկոմատների, Cash-in, Cash-out սարքերի, ինչպես նաև mobile-banking ծառայության միջոցով»,- ասաց Խաչատրյանը:
Նա ավելացրեց, որ այլ բանկերում վարկերի առկայության դեպքում առաջարկի շրջանակում Ամերիաբանկը կկարողանա հաճախորդի ցանկությամբ իրականացնել դրանց վերաֆինանսավորումը և սպասարկել առողջապահության ոլորտի աշխատակիցներին արտոնյալ պայմաններով:
Փաթեթի շրջանակում Ամերիաբանկն առաջարկում է առողջապահության ոլորտի աշխատողներին ArCa Classic անվճար կրեդիտ-քարտեր, ինչպես նաև Visa Electron/Cirrus Maestro քարտեր 1000 դրամ տարեկան սպասարկմամբ՝ սովորական
2500 դրամի փոխարեն, Visa Classic/Mastercard Standard՝ 3000 դրամով գործող 6000 դիմաց, Visa Gold/Mastercard Gold ՝ 10 000 դրամ սպասարկմամբ՝ 20 000 դրամի փոխարեն:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ` որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ: Ընկերությունը ՀՀ կառավարության մանդատով տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից, նպաստում տնտեսվարող սուբյեկտներին անգրավ ֆինանսավորման տրամադրմանը ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում։–0–