Ամերիկահայ ալտիստուհին դարձել է «Գրեմիի» մրցանակակիր
11.02.2013,
13:54
Ամերիկահայ ալտիստուհի Քիմ Քաշքաշյանը (Kim Kashkashian) դարձել է «Գրեմիի» մրցանակակիր` «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկահայ ալտիստուհի Քիմ Քաշքաշյանը (Kim Kashkashian) դարձել է «Գրեմիի» մրցանակակիր` «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում։
Քաշքաշյանը ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի է արժանացել «Kurtág & Ligeti: Music For Viola» կոմպոզիցիայի ձայնագրության համար։
Քիմ Քաշքաշյանն իր սերնդի առավել հայտնի, կայացած երաժիշտներց է: Քիմ Քաշքաշյանը ավարտել է Peabody կոնսերվատորիան աշակերտել է Վոլթըր Տրեմփլերին և Քարեն Թութըլին:
Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ` Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum և 92nd Street "Y"), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում և Լոս Անջելեսում:
Համագործակցել է կոմպոզիտորներ Գուբայդուլինայի, Պենդերեցկու, Գիա Կանչելիի, Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Պյարտի, Բերիոյի և Էթվոշի հետ:
Նրա կամերային համերգների գործընկերներն են դաշնակահար Ռոբերտ Լևինը և հարվածային գործիքների հայտնի կատարող Ռոբին Շուլկովսկին: Հանդես է եկել the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ների հետ, ինչպես նաև եզակի կազմ ունեցող` Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան և Յո-Յո Մա քառյակով:
«Գրեմի» մրցանակը (Grammy Awards) շնորհվում է ամեն տարի` 1957թ.–ին հիմնադրված ԱՄՆ ձայնագրության ազգային ակադեմիայի (Recording Academy) անդամների որոշմամբ և նշում է տարբեր ոճերի և ուղղությունների երաժշտական նվաճումները` անկախ առևտրային հաջողությունից և հիթ շքերթներում տվյալ ստեղծագործության կամ կատարողի տեղից։ –0–