Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ԱՄՆ Օհայո նահանգում ՀՀ պատվո հյուպատոսություն է բացվել

10.06.2025, 14:56
Քլիվլենդում ՀՀ պատվո հյուպատոսություն է բացվել
ԱՄՆ Օհայո նահանգում ՀՀ պատվո հյուպատոսություն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատունը։

Միջոցառմանը մասնակցում էին Օհայոյի նահանգային և Քլիվլենդի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, օտարերկրյա պատվո հյուպատոսներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում դեսպան Լիլիթ Մակունցը, շնորհավորելով ՀՀ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանին, հույս է հայտնել, որ պատվո հյուպատոսության բացումը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև հայ համայնքի և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կապերի ամրապնդմանը։

Ելույթներով հանդես եկան նաև Օհայոյում ՀՀ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանը, Օհայոյի նահանգապետի ներկայացուցիչ և ռազմավարական ներդրումների բաժնի միջազգային հարցերով պատասխանատու Թոբիաս Էնգելը, ինչպես նաև Քլիվլենդի քաղաքապետի հատուկ օգնական Ջեյդեն Ռ. Բաքստերը։

Միջոցառումն ավարտվեց հայկական ազգային պարով և հայ դաշնակահարի կողմից Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։