Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը

13.10.2020, 22:23
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն  կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն  կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակն ու չթիրախավորել քաղաքացիական գոտիները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։

«Միացյալ Նահանգները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել կրակի դադարեցման հարցում իրենց պարտավորությունները` համաձայն պայմանավորվածություններին և դադարեցնել քաղաքացիական գոտիների թիրախավորումը, ինչպիսիք են Գյանջան ու Ստեփանակերտը։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի կապակցությամբ և շարունակում ենք հետամուտ մնալ խաղաղ կարգավորմանը», – գրել է նա Twitter–ի իր էջում։–0–