Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ կառավարությունը մտադիր է թույլ տալ Ամուլսարի շահագործման վերսկսումը

19.08.2019, 15:35
Հայաստանի նախագահի նստավայրում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցությունն Ամուլսարի ոսկու հանքավայրի իրավիճակի շուրջ։
ՀՀ կառավարությունը մտադիր է թույլ տալ Ամուլսարի շահագործման վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի նստավայրում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցությունն Ամուլսարի ոսկու հանքավայրի իրավիճակի շուրջ։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, լրագրողներին է մոտեցել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և ասել է, որ խորհրդակցության ընթացքում հնչեցվել են իրավիճակի շուրջ բոլոր մոտեցումները և, այնուամենայնիվ, կառավարությունը ռացիոնալ է համարում հանքավայրի շահագործման վերսկսումը։
«Կառավարությունը կարծում է, որ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը բավարար է հանքավայրի շահագործման վերսկսման համար։ Կրկնակի փորձաքննության կարիք չկա»,– ասաց նա։ 

Երկուշաբթի առավոտից Հայաստանի նախագահի նստավայրի դիմած մասշտաբային բողոքի ակցիա է անցկացվում, այդ թվում, Ջերմուկի բնակիչների մասնակցությամբ։

Միաժամանակ խորհրդակցության մասնակիցներն ասացին լրագրողներին, որ խորհրդակցությունը բավականին լարված մթնոլորտում է անցել։ Երկու բնապահպաններ` Անի Խաչատրյանը և Աննա Շահնազարյանը, լքել են դահլիճը Փաշինյանի ելույթի ժամանակ` ի նշան անհամաձայնության իշխանությունների դիրքորոշմանը։

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ սատարում է քաղաքի բնակիչներին այս հարցում և համարում է, որ առողջարանային քաղաքը չպետք է նման ռիսկի ենթարկվի։ «Այնուամենայնիվ, հակված եմ համաձայնել այն ասպեկտների հետ, որոնք հնչեցրեց վարչապետը»,– ասաց նա։

Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են այն շարունակել այնքան ժամանակ, մինչև որ իրավիճակը հստակեցվի։ Մասնակիցները պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքավայրում և վրդովմունք են հայտնում, որ օրեր առաջ միջազգային փորձագետների հրապարակած եզրակացությունը կարող է առիթ դառնալ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մասին քրեական գործի կարճման համար։

 

Ամուլսարի հանքավայրը գտնվում է Ջերմուկ քաղաքի հարևանությամբ։ Բնապահպանները և շարքային քաղաքացիները մտահոգված են, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանի ստորգետնյա ջրերի աղտոտմանը` դառնալով մասշտաբային բնապահպանական աղետի պատճառ` անդառնալի հետևանքներով։

Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։

Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։

Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։ -0-