Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 42-ի. մահացել է ևս մեկ պացիենտ

08.05.2020, 11:57
ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 42-ի. մահացել է ևս մեկ պացիենտ
ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 42-ի. մահացել է ևս մեկ պացիենտ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Facebook-յան էջում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն»,- նշում են ԱՆ-ից:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է։-0-