Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱՆ–ն հայտնել է կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված 12 քաղաքացիների հետազոտությունների արդյունքները

07.02.2020, 11:35

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված 12 քաղաքացիների հետազոտությունների արդյունքները։ 

Նախօրեին ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանում բարձր ջերմությամբ հոսպիտալացվել են Չինաստանից ժամանած 10–ից ավելի քաղաքացիներ։

«Հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական՝ այդ թվում «ջերմող քաղաքացիների»,– իր Facebook–յան էջում  հայտնել ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ 

Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով։ 

Հիշեցնենք, որ մինչ օրս Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 հազար դեպք, 636 մարդ մահացել է, 1540` ապաքինվել։ –0–