Рейтинг@Mail.ru
USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

1990-ականներից սկսած անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ․ ԿԽՄԿ

30.08.2024, 13:12
Այսօր նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը. ներկայումս տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ. ԿԽՄԿ
1990-ականներից սկսած անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ․ ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը։ 1990-ականներից սկսած ներկայումս տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ և մոտ 4000 ադրբեջանցի։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի մամուլի ծառայությունը։

«Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն, որի մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումներից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքն ու արժանապատվությունը, ԿԽՄԿ-ն հավատարիմ է մնում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու գործում ընտանիքներին և իշխանություններին աջակցելու իր հանձնառությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարմիր խաչից նշում են, որ անհայտ կորած անձանց խնդիրը շարունակում է մնալ զինված ընդհարումների, բռնության այլ իրավիճակների, աղետների կամ միգրացիայի ամենակործանարար ու երկարատև մարդասիրական հետևանքներից մեկը։

«Ընտանիքներն իրավունք ու կարիք ունեն իմանալու, թե ինչ է պատահել իրենց սիրելիների հետ: Նրանք վճռորոշ դեր են խաղում իրենց անհայտ կորած հարազատների խնդիրը քաղաքական բանավեճերի կենտրոնում պահելու հարցում, և կարևոր է, որ իշխանություններն աջակցեն ՝ արձագանքելով նրանց բազմակողմանի կարիքներին»,- նշել են հաղորդագրության մեջ։