Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

Երեկ, 11:07
2026թ.-ի ապրիլի 1-ից կբարձրանան կենսաթոշակները, ասել է Փաշինյանը
Ապրիլի 1-ից  կենսաթոշակները կբարձրանան

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից կբարձրանան կենսաթոշակները։

«Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, իսկ համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։   Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն, փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն, հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»,-ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև պարզաբանել է, թե ինչու է այդ որոշումը հիմա կայացվել։  

«Առաջինն այն է, որ Հայաստանում տնտեսական աճը 2025թ.-ին եղել է կանխատեսվածից ավելի բարձր, նաև միջազգային կազմակերպությունների կողմից, և սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում և Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում»,-ասել է նա։

Նրա խոսքով, երկրորդ հանգամանքը առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն է։

«Դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, և ճիշտն ասած, բավականին մեծ լարվածություն կար, որովհետև անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում և բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար,իսկ հունվարի ու փետրվարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումն այնուամենայնիվ, ճիշտ է եղել»,-ասել է նա։

Նա ընդգծել է նաև, որ այս որոշումը կայացվում է առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։

«Նաև այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր որևէ բան գնելիս չեն մոռանում մոռանում հդմ կտրոն պահանջնել և, իհարկե այն տնտեսվարողների շնորհիվ, ովքեր անկախ նրանից, թե գնորդը պահանջում է, իրենք հդմ կտրոնը բաց են թողնում, հատկացնում են, ինչպես նախատեսված է օրենքով»,-ասել է նա։

Նրա խոսքով,   թոշակառուներն էլ այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը Հայաստանի հանրապետությունում կրճատվի։   

«Շատ կարևոր է իսկապես որևէ բան ձեռք բերելիս չմոռանալ ՝ ովքեր վաճառում են հսկիչ դրամարկղային կտրոն թողարկել, նրանք, ովքեր գնում են՝ ստանալ, պահանջել հսկիչ դրամարկղային կտրոն»,-ասել է նա։

Նա նշել է, որ տնտեսվարողների համար շատ կարևոր է վճարել հարկերը, որովհետև հարկերը վճարելով ՝ իրենք առաջին հերթին ներդրում են անում իրենց բարեկեցության մեջ և ուժեղացնում են իրենց պետության անկախությունը, ինքնիշխանությունը և, իհարկե, հետագա զարգացումը։   Վարչապետը նշեց, որ   մանրամասներն ավելի ուշ կներկայացվեն։

Կենսաթոշակների և նպաստների հետվճարի մասին

2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների համար գործում է անկանխիկ գնումների և կոմունալ վճարումների դիմաց հետվճարի (քեշբեք) ծրագիրը։

Կառավարության որոշմամբ՝ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ի սկզբանե հետվճարը կազմում էր ամսական ծախսված գումարի 10%-ը (բայց ոչ ավելի, քան 5 000 դրամ), այնուհետև՝ 12% (ոչ ավելի, քան 6 000 դրամ)։ 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափն ավելացվել է մինչև 20%։

Վճարումները կատարվում են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։