Հայաստանի կառավարությունը ծրագրում է ապրիլի 23–ը ոչ աշխատանքային օր հայտարարել
10.04.2015,
19:10
Հայաստանի կառավարությունն ապրիլի 11–ի արտահերթ նիստում կքննարկի ապրիլի 23–ի աշխատանքային օրը տեղափոխել շաբաթ` ապրիլի 18–ը, ասվում է կառավարության որոշման նախագծում։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն ապրիլի 11–ի արտահերթ նիստում կքննարկի ապրիլի 23–ի աշխատանքային օրը տեղափոխել շաբաթ` ապրիլի 18–ը, ասվում է կառավարության որոշման նախագծում։
Կառավարության հաղորդագրության համաձայն, դա կապված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների հետ։
Ապրիլի 23–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, ինչը կարևորագույն պատմական իրադարձություն է, քանի որ վերջին անգամ Հայաստանում սրբադասում է անցկացվել 400 տարի առաջ։
Ապրիլի 24–ին` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կանցկացվեն հիմնական միջոցառումները։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—