Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Եվրասիայի երիտասարդ պատմաբանների ակումբի առաջին նիստը կմեկնարկի ուրբաթ Երևանում

26.02.2015, 11:18
Եվրասիայի երիտասարդ պատմաբանների ակումբի առաջին նիստը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից 28-ը։
Եվրասիայի երիտասարդ պատմաբանների ակումբի առաջին նիստը կմեկնարկի ուրբաթ Երևանում
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիայի երիտասարդ պատմաբանների ակումբի առաջին նիստը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից 28-ը։

Նախագիծը կազմակերպել է «Հյուսիս–Հարավ» ռուսական քաղաքագիտական կենտրոնը` ԱՊՀ անդամ–երկիրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Նախագծի նպատակն է բանավեճերի հարթակ ստեղծել Եվրասիական տնտեսական միության և Համագործակցության այլ երկրների պատմագիտական հանրության ներկայացուցիչների մասնագիտական շփումների համար։

Առաջին նիստին կմասնակցեն երիտասարդ մասնագետներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից։

Ծրագրով նախատեսված է բանավեճերի շարք կազմակերպել, վարպետության դասեր անցկացնել, դասախոսություններ կարդալ, կլոր սեղաններ կազմակերպել Երկրորդ համաշխարհային պատմության թեմայով։

Նիստի մասնակիցները կքննարկեն պատմագիտության ներկան ու ապագան, Երկրորդ համաշխարհային պատերազմի թողած հետքը Համագործակցության երկրներում։

Ելույթ կունենան հետազոտողներ, պատմաբաններ, ինչպես նաև` միջազգային հարաբերությունների մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ Գիտակների հայկական ասոցիացիայի աջակցությամբ ինտելեկտուալ կաղ կանցկացվի` Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։

Քաղաքագետների ակումբի նիստի բացումը կկայանա փետրվարի 27-ին 11։00-ին Մոսկվայի տանը։

Ակումբի նիստեր կանցկացվեն նաև Բաքվում, Իրկուտսկում և Աստանայում։-0-