Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում առաջնային տուբերկուլյոզի դեպքերի թիվը նախորդ տարի կրճատվել է և հասել 1046–ի

24.03.2015, 17:26
Հայաստանում առաջնային տուբերկուլյոզի դեպքերի թիվը 2014թ.–ին, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է` 1055–ից դառնալով 1046, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։
Հայաստանում առաջնային տուբերկուլյոզի դեպքերի թիվը նախորդ տարի կրճատվել է և հասել 1046–ի
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջնային տուբերկուլյոզի դեպքերի թիվը 2014թ.–ին, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է` 1055–ից դառնալով 1046, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։

«Երկրորդային տուբերկուլյոզի դեպքերի թիվը 2014թ.–ին կազմել է 319` մեկ տարի առաջ գրանցված 379–ի դիմաց», – նշեց Հայրապետյանը։

Առաջնային տուբերկուլյոզով հիվանդների թվում 69–ը մինչև 17 տարեկան երեխաներ են (առաջնային տուբերկուլյոզի բոլոր դեպքերի 6,6 տոկոսը)։ Հիվանդ երեխաների 34,8 տոկոսի մոտ գրանցվել է թոքերի տուբերկուլյոզ, 65,2 տոկոսի մոտ` արտաթոքային տուբերկուլյոզ։ «Այս տարիքային կատեգորիայում 2014թ.–ին մահացու ելքով դեպքեր չեն գրանցվել», – ասաց Հայրապետյանը։

«2006թ.–ից Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի հետ կապված իրավիճակի լավացում։ Այսպես, 2014թ.–ին հիվանդացության մակարդակը կազմում է 34 դեպք` 100 հազար բնակչության համար, մահացության մակարդակը ` 1,6։ Համեմատության համար նշենք, որ տուբերկուլյոզով հիվանդացության մակարդակը, 2006թ.–ի համեմատ, գրեթե կրկնակի կրճատվել է, մահացության թիվը կրճատվել է գրեթե երեք անգամ», – նշեց Հայրապետյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2014թ.–ին Հայաստանում գրանցվել է պոլիռեզիստենտ տուբերկուլյոզով հիվանդացության 92 դեպք, միաժամանակ հիվանդների 56 տոկոսը հաջողությամբ բուժվել է։

«Տուբերկուլյոզի բուժման հաջողության ցուցանիշը մեզ համար կարևոր է։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցվում է հաջողությամբ բուժված հիվանդների թվի աճ։ 2014թ.–ին այդ ցուցանիշը կազմել է 79,6 տոկոս», – ավելացրեց Հայրապետյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին Հայաստանում դեռևս գոյություն ունեն խնդիրներ` կապված հիվանդության պոլիռեզիստենտ ընթացքի բուժման հետ, սակայն Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի և իրականացված այլ միջոցառումների շնորհիվ բուժված անձանց ցուցանիշը կավելանա։

ՀՀ ԱՆ տվյալների համաձայն` 2014թ.–ին Հայաստանի քաղաքներում տուբերկուլյոզով հիվանդացության ցուցանիշը կազմել է բնակչության 100 հազարի դիմաց 37 (2013 թ.–ին այդ ցուցանիշը կազմել է 37,9), գյուղական համայնքներում` 100 հազարի դիմաց 30,6 (2013 թ.–ին` 29,8)։

Մարտի 24–ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 1882թ.–ին այդ օրը գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը (Robert Koch) հայտարարեց, որ հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը։ 1905թ.–ին գիտնականն արժանացավ Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում։

Այդ օրը հռչակվել է 1982թ.–ին ԱՀԿ–ի և Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային միության (International Union Against Tuberculosis and Lung Disease — IUATLD) կողմից և նվիրված է Կոխի հարուցիչի բացահայտման 100–ամյակին։ 1998թ.–ին Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա պաշտոնապես աջակցեց ՄԱԿ–ը։

Տուբերկուլյոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Առանց համապատասխան բուժման` տուբերկուլյոզի ակտիվ տեսակով հիվանդ մարդն ամեն տարի կարող է վարակել միջինը 10–15 մարդու։ Ամեն տարի տուբերկուլյոզից մահանում է 1,6 մլն մարդ, որոնցից շատերը զարգացող երկրների բնակիչներ են։–0– Ա.Թ.