Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Արարատի մարզպետը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարզում

04.05.2020, 12:50
Արարատի մարզպետը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարզում
Արարատի մարզպետը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարզում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարզում:

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով»,- հայտնել է նա իր Facebook-յան էջում:

Մարզպետը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ:

«Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը մարդկանց հետ, լինենք պատասխանատու»,- ընգծել է մարզպետը:

Հայաստանում մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1701-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Մահացել է, ցավոք, 39 մարդ: -0-