Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ. Հովհաննիսյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շաբաթ օրը՝ ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է օպերատիվ իրավիճակն առաջնագծում:
«Այսօր վաղ առավոտյան հակառակարոդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում, առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, այսօր հյուսիսային ուղղությամբ այնքան թեժ չեն եղել, ինչպես նախորդ 2-3 օրերը»,- նշել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով, հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ՝ հարձակում, ուղղություններից մեկու, կոնկրետ 2-3 տասնյակ մեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել:
Նա նշել է, որ այլ ուղությույներում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղեորւմ մարտերը դեռ շարունակվում են:
«Հակառակորդը, որպես կանոն, մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, կիրառվել է օդուժ ԱԹՍ-ներ և հրետանային կրակ»,- նշել է Հովհաննիսյանը: -0-