Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Արցախի նախագահը կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին խորհրդակցություն է հրավիրել

12.07.2013, 18:21
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին այցելել է շրջկենտրոն Ասկերան և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին:
Արցախի նախագահը կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին խորհրդակցություն է հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին այցելել է շրջկենտրոն Ասկերան և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին:

Ինչպես նշված է նախագահի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Նախագահը կարեւորել է բնական աղետի հետեւանքների վերացման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը` հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ հողերի հնարավորինս շուտ վերականգման համար: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: