Արցախի նախագահն ընդունել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրակությանը
25.09.2013,
16:14
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբների. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տրանսպորտի և կապի ոլորտներում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը պահանջված է և մեծապես կնպաստի ինչպես Արցախում տրանսպորտի և կապի զարգացմանը, այնպես էլ հանրապետության ամբողջ տնտեսության առաջընթացին:-0-